e-services.src.am Ծառայություններ և տեղեկատվություն մեկ հարթակում
Ծառայություններ
Տեղեկանքներ
- Կազմակերպությունների և ԱՁ-ների՝ ՀՀ ռեզիդենտի կարգավիճակի հաստատման մասին տեղեկանք
- ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձի՝ ՀՀ ռեզիդենտի կարգավիճակի հաստատման մասին տեղեկանք
- Օտարերկրյա քաղաքացի ֆիզիկական անձի՝ ՀՀ ռեզիդենտի կարգավիճակի հաստատման մասին տեղեկանք
Լիազորագրեր
Ցուցադրել բոլորըՀաճախ տրվող հարցեր
Ինչպե՞ս կարող եմ մուտք գործել հարթակ և ուղարկել դիմումը
Նախ՝ ուշադիր կարդացեք նկարագրությունը, այնտեղ նշված է ինչպես ներկայացվող տվյալների, այնպես էլ հայտի ուսումնասիրման գործընթացի և ժամկետների վերաբերյալ տեղեկատվություն։ Այնուհետև՝
- Սեղմեք «Դիմել առցանց» կոճակը և մուտք գործեք «Ես Եմ» նույնականացման հարթակի միջոցով՝ ընտրելով նույնականացման առաջարկվող տարբերակներից մեկը։
- Լրացրեք պահանջվող տվյալները։
- Ստուգեք տվյալները, համոզվեք, որ լրացված տվյալներում չկան վրիպակներ/թերություններ, իսկ առկայության դեպքում՝ խմբագրեք դրանք։
- Սեղմեք «Հանձնել դիմումը» կոճակը և կտեսնեք դիմումը հաջողությամբ ուղարկելու մասին հաղորդագրություն։
Ինչպե՞ս կարող եմ հետևել հայտի ընթացքին
Հայտի առաջին էջում՝ «Դիմողի տվյալներ» հատվածում Դուք տրամադրում եք կապի հետևյալ միջոցները՝ հեռախոսահամար և էլ․փոստի հասցե։ Միաժամանակ, հարթակի անձնական էջի «Դիմումներ» բաժնում կտեսնեք հայտի կարգավիճակի փոփոխությունները։ Հետևեք էլ․փոստի նամակներին՝ հայտի կարգավիճակի փոփոխությունների մասին ծանուցումները բաց չթողնելու համար և ուշադիր եղեք, քանի որ դրանք կարող են ենթադրել Ձեր կողմից ործողություն, օրինակ՝ խմբագրել հայտը։
Ի՞նչ է ՊԵԿ ներկայացվող տեղեկատվության արժանահավատության կանխավարկածը։
Ծառայության մատուցման համար դիմած անձի կողմից ներկայացված տեղեկատվությունը ՊԵԿ-ը համարում է արժանահավատ։ Անձանց կողմից ներկայացված տեղեկատվությունը կարող է համարվել անարժանահավատ, եթե կա դա փաստող կամ այլ անձանց ներկայացրած տեղեկատվություն։ Ներկայացվող տեղեկությունների ճշտության ստուգում չի իրականացնում և պատասխանատվություն չի կրում դրա հետևանքով առաջացած հնարավոր որևէ վնասի համար։ Դիմող անձը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում սխալ տեղեկատվություն տրամադրելու, ինչպես նաև իր տրամադրած սխալ տեղեկատվության հետևանքով առաջացած վնասի համար։