Թվային հարթակ
Պետական եկամուտների ոլորտի թվային ծառայությունների հարթակ
Վերադառնալ

ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձի՝ ՀՀ ռեզիդենտի կարգավիճակի հաստատման մասին տեղեկանք

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ թվային նույնականացում: Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ «Ես Եմ» նույնականացում: Ի՞նչ է «ԵսԵմ» հարթակը, և ինչպե՞ս մուտք գործել

Ծառայության մասին

Ծառայությունը նախատեսված է ՀՀ հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման մասին տեղեկանքի տրամադրման դիմումի ներկայացման, տվյալների մշակման և ֆիզիկական անձի, ԱՁ-ի կամ կազմակերպության ՀՀ հարկային ռեզիդենտի կարգավիճակը հավաստող պաշտոնական փաստաթղթի ստացման համար, որը ներկայացվում է օտարերկրյա պետությունների հարկային և ֆինանսական մարմիններին։

Ձևաթղթեր


Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ է ՀՀ ռեզիդենտի կարգավիճակի հաստատման մասին տեղեկանքը:
ՀՀ ռեզիդենտի կարգավիճակի հաստատման մասին տեղեկանքը պաշտոնական փաստաթուղթ է, որը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության հարկային մարմնի կողմից (ներկայումս՝ Պետական եկամուտների կոմիտե): Այս տեղեկանքի հիմնական նպատակն է ապահովել ՀՀ և այլ պետությունների միջև գործող եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի, կոնվենցիաների) կիրառումը։