Մատչելիության հայտարարություն
Հայտարարությունը վերաբերում է Պետական եկամուտների կոմիտեի ոլորտի թվային ծառայությունների հարթակի համապատասխանությանը վեբ բովանդակության մատչելիության ուղեցույցներին (WCAG - Web Content Accessibility Guidelines)։
Սույն հարթակի նպատակն է ապահովել կայքի մատչելիությունը հնարավորինս մեծ թվով օգտատերերի՝ ներառյալ հաշմանդամություն ունեցող անձանց։ Դուք պետք է կարողանաք՝
-
մեծացնել էկրանի չափսերը մինչև 300 տոկոս՝ տեքստն էկրանից դուրս չթողնելով,
-
կայքի մեծ մասով նավարկել միայն ստեղնաշարի օգնությամբ,
-
կայքի մեծ մասով նավարկել խոսքը ճանաչող ծրագրերի միջոցով,
-
կայքի մեծ մասից օգտվել էկրանընթերցիչների միջոցով (ներառյալ JAWS-ի, NVDA-ի, eSpeak-ի և VoiceOver-ի ամենաթարմ տարբերակները):
Համապատասխանության կարգավիճակ
Պետական եկամուտների կոմիտեի ոլորտի թվային ծառայությունների հարթակի պաշտոնական կայքն ամբողջությամբ համապատասխանում է Վեբ բովանդակության մատչելիության ուղեցույցի (WCAG) 2.1 AA մակարդակի ստանդարտներին:
Ինչպե՞ս ենք բարելավելու կայքի մատչելիությունը
Կայքի աշխատանքը մշտապես վերահսկվելու է, իրականացվելու են պարբերական բարելավումներ։ Կատարվող բոլոր փոփոխությունները թեստավորվելու են, վերանայվելու է համապատասխանության կարգավիճակը։
Հետադարձ կապ
Եթե կայքից օգտվելիս առաջացել են բարդություններ, նկատել եք որևէ խնդիր, որը նշված չէ այս էջում, կամ կարծում եք, որ դա չի համապատասխանում մատչելիության պահանջներին, տեղեկացրեք մեզ՝ - ուղարկելով նամակ secretariat@petekamutner.am էլ. փոստի հասցեին։