Լիազորագրեր
Լիազորողի կողմից լիազորագրի առցանց տրամադրում
Ծառայության միջոցով կազմակերպությունների գործադիր մարմինների ղեկավարները, անհատ ձեռնարկատերերը և ֆիզիկական անձինք կարող են առցանց լիազորել իրենց ներկայացուցիչներին՝ իրենց անունից ստանալու հարկային ռեզիդենտի կարգավիճակը հաստատող տեղեկանք։
Թղթային լիազորագրի պատճենի ներկայացում` լիազորված անձի կողմից
Ծառայությունը նախատեսված է այն դեպքերի համար, երբ լիազորողը այս հարթակի միջոցով առցանց չի կարող լիազորագիր տրամադրել։ Նման դեպքերում լիազորողը կարող է լիազորված անձին տրամադրել թղթային լիազորագիր, որի պատճենը լիազորված անձը պետք է վերբեռնի հարթակ։