Անձնական տվյալների մշակում
Պետական եկամուտների կոմիտեի ոլորտի թվային ծառայությունների հարթակում Ձեր տվյալները մշակվում են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Հարթակը կապահովի ձեր տվյալների գաղտնիությունն ու անվտանգությունը օրենքով նախատեսված դրույթներով:
Կոմիտեի տնօրինության տակ գտնվող անձնական տվյալներն այլ պետական մարմիններին կարող են փոխանցվել միայն օրենքներով ուղղակիորեն նախատեսված դեպքերում: Պետական մարմինների տվյալների բազաներում մշակվող անձնական տվյալներն էլեկտրոնային եղանակով փոխանցելու կարգը սահմանվում է ՀՀ կառավարության որոշմամբ:
Եթե գտնում եք, որ անձնական տվյալների պաշտպանության հարցում որևէ կերպ խախտվել են Ձեր իրավունքները՝ կարող եք համապատասխան դիմում ներկայացնել Անձնական տվյալների պաշտպանություն իրականացնող լիազոր մարմին՝ ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալություն։