Կազմակերպությունների և ԱՁ-ների՝ ՀՀ ռեզիդենտի կարգավիճակի հաստատման մասին տեղեկանք
Ծառայության մասին
Ծառայությունը նախատեսված է ՀՀ հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման մասին տեղեկանքի տրամադրման դիմումի ներկայացման, տվյալների մշակման և ֆիզիկական անձի, ԱՁ-ի կամ կազմակերպության ՀՀ հարկային ռեզիդենտի կարգավիճակը հավաստող պաշտոնական փաստաթղթի ստացման համար, որը ներկայացվում է օտարերկրյա պետությունների հարկային և ֆինանսական մարմիններին։Ձևաթղթեր
Հաճախ տրվող հարցեր
Ի՞նչ է ՀՀ ռեզիդենտի կարգավիճակի հաստատման մասին տեղեկանքը:
ՀՀ ռեզիդենտի կարգավիճակի հաստատման մասին տեղեկանքը պաշտոնական փաստաթուղթ է, որը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության հարկային մարմնի կողմից (ներկայումս՝ Պետական եկամուտների կոմիտե): Այս տեղեկանքի հիմնական նպատակն է ապահովել ՀՀ և այլ պետությունների միջև գործող եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի, կոնվենցիաների) կիրառումը։